Չելյաբինսկի այգիներից մեկում գայլը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)

107

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում փոքր երեխայի վրա:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի Գագարինի անվան զբոսայգում: Կադրում երևում է, թե ինչպես է կենդանին բռնել գետնին ընկած երեխայի ոտքից, որից հետո վրա է հասնում մի կին և ետ քաշում գազանին:

«Пятый канал» հեռուստաալիքի տվյալներով՝ կենդանին վաղուց է ապրում քաղաքում. տերը նրան պարբերաբար զբոսանքի է տանում այդ այգի:

 

Загрузка...