«Ալլան չի ծերանում». Պուգաչովայի էրոտիկ դիրքը շփոթեցրել է երկրպագուներին

549

Համացանցում Ալլա Պուգաչովայի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել, որում նա պարում է եւ տարբեր դիրքեր ցուցադրում։ Նոյեմբերին ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներն ուրախացել են պրոդյուսեր, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի կնոջ՝ Օլգայի ծննդյան երեկույթի ընթացքում, որի ժամանակ էլ արվել է տեանյութը, սակայն հրապարակվել է ավելի ուշ։ Օլգայի հյուրերը պարել են անկյունում, որը լուսավորվում էր բազմագույն լույսերով։

Երեկույթին մասնակցել է նաեւ Ալլա Պուգաչովան, ով ընտրել է սեւ կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ ակնոցը եւ երգչուհու ավանդական սանրվածքը։ 69-ամյա երգչուհին պարել է տեսախցիկի առաջ։

Տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել։ «Էրոտիկ է», «Ալլան չի ծերանում»,- գրել են մեկնաբանություններում։ Եղել են նաեւ բացասական արձագանքներ։ «Նա 70 տարեկան է, բայց թրեւ է գալիս երեկույթներոով։ Հարկավոր է տանը նստել ու դաստիարակել թոռներին», «Ալլան տարիքին համապատասխան չի հագնվել։ Ամոթ է»,- գրել են օգտատերերը։

Ընդ որում, Պուգաչովան չի հանձնվում։ Նա պաշտոնապես հաստատել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր 70-ամյակի կապակցությամբ մեծ մենահամերգ է կազմակերպում, որի տոմսերը թանկ են։ Ամեն դեպքում, հանրությանը դա չի կանգեցնում…

Загрузка...