Արմեն Սարգսյանը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

465

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման եւ պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսեւորած բարձր պատասխանատվության եւ նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լեւոն Մինասյանին:

«Հայրենիքին մատուցած ծառա¬յու¬թյուն¬ների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել նաեւ Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի եւ միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին եւ Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաս¬տակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին եւ Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:

Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգեւների եւ պատվավոր կոչումների արժանացած անձանց՝ նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս երբեք չի մտածում գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: «Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է եւ դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,-նշել է նախագահը:

Загрузка...