Կրկին տոնական տրամադրություն «Կոկա-Կոլայից». Աշխարհին ավելի շատ Սանտաներ են հարկավոր. դարձիր նրանցից մեկը

48

«Կոկա-Կոլա Ընկերության» հատուկ ամանորյա նախաձեռնություններն արդեն ավանդական են դարձել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Դրանք օգնում են խիստ զբաղված նախատոնական օրերն ավելի ուրախ ու թեթև դարձնել: Այս տարի մենք բոլորս յուրահատուկ հնարավորություն ունենք միանալու այս կարևոր առաքելությանը: Ձմեռ Պապիկի նման բարի գործեր կատարող ավելի շատ մարդկանց անհրաժեշտությունը «Կոկա-Կոլայի» այս տարվա ամանորյա քարոզարշավի էությունն է: Իր #ԴարձիրՍանտա ուղերձով ընկերությունը բոլորիս հրավիրում է իրապես զգալ ամանորյա տոների շունչը:

«Մեր #ԴարձիրՍանտա արշավը լիովին արտացոլում է Նոր տարվա և ընդհանրապես ամանորյա տոների իրական տրամադրությունը: Միևնույն ժամանակ այն համընկնում է մեր ընկերության ամենակարևոր արժեքներից մեկի՝ տարբեր առիթներով մարդկանց համախմբելու և միավորելու հետ: Շատ ուրախ էինք տեսնել հասարակության շրջանում դրական արձագանքը, ինչպես նաև սոցիալական ցանցերում և կազմակերպած միջոցառման ընթացքում մարդկանց ակտիվությունը», ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի», Մարքեթինգի տնօրեն Տիմուր Սեյտկուժինը:

Դեկտեմբերի 26-ին «Կոկա-Կոլան» իր ամանորյա արշավի շրջանակում Երևանի առևտրային կենտրոններից մեկում  կազմակերպել էր տոնական միջոցառում: 25 մասնակից մի քանի ժամով միացել էին Ձմեռ Պապի առաքելությանն ու համաձայնվել բաժանել ընկերության կողմից պատրաստված անակնկալ նվերները: Նվերներով լի հսկայական արկղը շուրջ մեկ շաբաթ հենց այդ պահին էր սպասում: Նվեր ստանալուց հետո յուրաքանչյուր մասնակից իր հերթին դառնում էր Սանտա և փնտրում հաջորդ հաջողակին: Տոնական երաժշտությունն ու զովացուցիչ Կոկա-Կոլա ըմպելիքները երեկոն ավելի յուրահատուկ դարձրեցին թե մասնակիցների, թե կենտրոնի այցելուների համար:

«#ԴարձիրՍանտա արշավի իմաստը միայն Ամանորին նվերներ տալը չէ: Ընկերների հետ վերամիավորվելուց մինչև մայրիկին անսպասելի զանգելը՝ «Կոկա-Կոլան» խրախուսում է ամենօրյա բարի գործերը, որոնք ժպիտ են պարգևում և միավորում են մարդկանց» նշեց Տիմուր Սեյտկուժինը:

Դեկտեմբերի ընթացքում ընկերության ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն ունեն կատարել #ԴարձիրՍանտա ամենօրյա առաջադրանքները՝ ընկերների, բարեկամների և նույնիսկ անծանոթների հետ լավ տրամադրությամբ կիսվելով:

Ընկերության՝ տոներն ավելի յուրահատուկ դարձնող համաշխարհային նախաձեռնություններից ևս մեկը Կոկա-Կոլա ամանորյա քարավանն է: Ավելի քան 18 տարի ընկերության բրենդավորված բեռնատարները շրջում են աշխարհի քաղաքներով՝ տոնական տրամադրությունը հենց մեր դռան շեմին հասցնելով: Այս տարի Ամանորյա քարավանը նույնիսկ առաջին անգամ այցելել է  Արկտիկայի Շրջան՝ Սանտա Կլաուսի տուն:

Երևանի և մարզերի բնակիչները նույնպես ծանոթ են գունավոր բեռնատարների քարավանին: Ավելի քան տասը տարի դեկտեմբերին Կոկա-Կոլա ամանորյա քարավանը մեկնարկում է Երևանից՝ ուղևորվելով ավելի քան 30 քաղաք՝ տարածելու տոնական տրամադրությունն ու զովացնող նվերները: Այս անգամ երկրի տարածքով շրջայցն ավարտելուց հետո, Կոկա-Կոլա ամանորյա քարավանն իր վերջնական կանգառը կկատարի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին:

Загрузка...