Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է. Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է

119

Երեւանում Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է. սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկն ազդարարել են Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

Չմշկասահքի, ձմեռային մարզաձեւերի եւ ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տեւող տեխնիկական ընդմիջման:

Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:

Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով:

Կարապի լճի սահադաշտը կգործի մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը:

 

Загрузка...