Դեկտեմբերի 26-ը Նվերների օրն է

43

Դեկտեմբերի 26-ը Նվերների օրն է, որը Սուրբ ծննդյան հաջորդ օրը նշում են Բրիտանական համագործակցության երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի ժողովուրդները։

Նվերների օրվա առաջացման վարկածները շատ են, սակայն բոլորը համամիտ են, որ տոնը սկսվել է սոցիալապես անապահով խավի մարդկանց փող եւ նվերներ տալու ավանդույթից։ Նվերներ միմյանց տալիս էին Սուրբ ծննդի նախօրեին, սակայն աղքատները վերջին հերթին էին դրանք ստանում։ Նվերները տրվում էին տուփերով։ Այստեղից էլ տոնի Boxing Day անվանումը։

Միայն անցյալ դարում է Boxing Day-ը դարձել պաշտոնական տոն։ Սուրբ ծննդի եւ Նվերների օրվա համադրումը ավելի է ամրապնդել ընտանիքներով հավաքվելու ավանդույթը։

Загрузка...