Փորձագետի կողմից միտումնավո՞ր, թե՞ չիմացության հետևանք է ԲՀԿ-ի՝ արտաքին հաջողված քաղաքականության մոդելը շնչելը

283

Հայաստանյան քաղաքական դաշտի երկարակյաց փորձագետներից մեկի՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հարցազրույցն եմ կարդում: Այն խորհրդարան անցած 3 ուժերի մասին է: Բադալյանը փորձել է նկարագրել, թե որ ուժը արտաքին քաղաքական որ բևեռին է հարում:
Նախ, թույլ տվեք նշել, որ որքան էլ սա միջազգային քաղաքականության անբաժան տարրն է՝ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկին ուղենիշ վերցնելը, պետք է փաստել, որ, ցավոք, Բադալյանի վելուծությունն այս մասով լիարժեք չէ:
Վերլուծության մեջ անդրադառնալով ԲՀԿ-ին և Լուսավոր Հայաստանին, վերջինիս փակցվում է արևմտամետ պիտակը, իսկ ԲՀԿ-ի մասով ընդհանրապես ինչ-որ անհասկանալի բառակույտ է կիրառում փորձագետը:
Տպավորություն է, ԲՀԿ-ի մասով փորձագետը մոլորության մեջ է գցում ընթերցողին՝ մոռանալով, որ խոսում է Հայաստանի 2-րդ քաղաքական ուժի և ԱԺ-ում մեծությամբ 2-րդ ֆրակցիայի հետ:
Վերլուծաբանը միտումնավոր, կամ չիմացության հետևանքով չի նշում տարիներ շարունակ ԲՀԿ-ի ակտիվ բալանսավորված քաղաքականությունը, սերտ համագործակցությունը՝ այդ թվում Ռուսաստանի Պետդումայի իշխող Եդինայա Ռոսսիա կուսակցության հետ, որի հետ ի դեպ լրացավ համագործակցության հուշագրի 10-ամյակը: Թերևս լավագույն օրինակն էլ այս տարվա սեպտեմբերին նույն կուսակցության ներկայացուցչական կազմի՝ խմբակցության ղեկավար Սերգեկ Նևերովի այցն էր Հայաստան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով:
Ժողովրդի կողմից նման կայուն կարգավիճակը երբեք չի տրվում ապրիորի, դա վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, որքան էլ որոշ վերլուծաբաններ ընտրովի աչքակապություն բանեցնեն:

Հայաստանյան քաղաքական դաշտի երկարակյաց փորձագետներից մեկի՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի…

Geplaatst door Ella Hovhannisyan op Vrijdag 21 december 2018

Загрузка...