«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

45

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը: Թափուր պաշտոնի մրցույթը նախարարությունում անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: Հաղթող էին ճանաչվել մրցույթին մասնակցած բոլոր երեք թեկնածուները՝ նշված բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը:

Օրենքով սահմանված կարգով՝ երեք հաղթողների միջեւ ընտրություն պետք է կատարեր նախարարը՝ եռօրյա ժամկետում: Մամուլում բազմիցս գրվել է, որ Արման Հովակիմյանը նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է: Թորոսյանը, անդրադառնալով դրան, տարբերա ռիթներով պարզաբանել է, որ միայն իր ընկեր լինելը բավարար պայման չէ որեւէ պաշտոնում նշանակվելու համար եւ որ պաշտոնավարման ընթացքում ինքը չունի ընկերներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը պաշտոնից ազատվել էր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Նաեւ քրեական գործ է հարուցված եւ Արա Մինասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Загрузка...