Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

46

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Զրույցում ասել էր, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել:

Արծրուն Հովհաննիսյանը  նշել էր, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

 

Загрузка...