«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է անցկացնում քաղաք Եղվարդում: Քարոզարշավին ներկա է դաշինքը գլխավորող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլն» այսօր արդեն հանդիպել է Հրազդանի և Չարենցավանի բնակիչներին:
Հիշեցնենք, որ այս քաղաքական ուժը քարոզարշավ է անցկացրել Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, այսօր էլ արդեն Կոտայքում:
Այսօր հանդիպումներ են նախատեսված նաև Նոր Հաճն և Աբովյան քաղաքներում:
Նշենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:
Загрузка...