Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի մեքենան

68

Երեւանում նախօրեին թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ նոյեմբերի 28–ին ժամը 12։00–ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կոմիտաս պողոտայում կայանված Porsche Cayenne մեքենայի լուսարձակները։

Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր։

Նշենք, որ ըստ Shamshyan.com–ի՝ մեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Загрузка...