Փոքրիկ երազանքի մեծ կատարումը

78

«Ես կամ» հաղորդաշարը հայկական արտադրության ամեանաստացված և ամենահուզիչ հաղորդաշարն է: Հաղորդաշար, որը տարիներ շարունակ իրականացրել ու իրականացնում է բազմաթիվ երեխաների երազանք: Ինչը կարող է լինել ավելի մեծ գործ, քան երեխաներին ժպիտ պարգևելը, քան նրանց ցանկությունը, երազանքը ի կատար ածելը, քան նրանց աչքերին կայծ ու փայլ տալը: «Ես կամ»-ի յուրաքանչյուր հաղորդում մի առանձին պատմություն է՝մարդկային հույզերի արտացոլում, երեխաները հանդիպում են մարդու, ով իրենց ոգեշնչում է, ում օրինակով իրենք ևս ցանկանում են կյանքում հասնել իրենց երազանքին: «Ես կամ»-ի հերթական հաղորդումը առավել քան հուզիչ էր՝մի խումբ երեխաներ մեծ ցանկություն էին հայտնել հանդիպելու Գագիկ Ծառուկյանին: Երեխաները սրտի թրթիռով էին սպասում այդ հանդիպմանը՝քանզի ի դեմս Գագիկ Ծառուկյանի նրանք տեսնում են բարերարի, ով տարիներ շարունակ օգնում ու օժանդակում է դրա կարիքը ունեցողներին: Ծառուկյանի օրինակը նրանց համար առավել քան ոգեշնչող է՝ դառնալ ուժեղ մարդ և հնարավորության դեպքում օգնել մյուսներին: Ծառուկյանը,անսալով երեխաների ցանկությանը, մեծ սիրով ընդունել է նրանց։ Բավական է է տեսնել երեխաների հուզմունքը՝ վառվռուն աչքերը հասկանալու համար, թե այդ հանդիպումը ինչքան կարևոր էր նրանց համար: Վստահաբար այս հանդիպումը մի փոքրիկ երազանք էր, որը կատարվեց ու անմոռանալի օր դարձավ նրանց համար։ Սա մեկ քայլ էլ ավելի մոտեցրեց երեխաներին իրենց երազանքների կատարմանը:

Загрузка...