Ռուսաստանում բժիշկները հիվանդի կրծքավանդակից հեռացրել են փամփուշտը, որն այնտեղ էր մնացել մոտ 30 տարի

108

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում վիրաբույժները հիվանդի կրծքավանդակից հեռացրել են փամփուշտը, որն այնտեղ էր մնացել մոտ 30 տարի: Այս մասին տեղեկանում ենք բուժհաստատության Instagram-ի պաշտոնական կայքից:

Հաղորդվում է, որ հիվանդը շարժումների ժամանակ սաստկացող ցավեր և կրծքավանդակի շրջանում անհարմարության զգացողություն է սկսել ունենալ ընդամենը մեկուկես ամիս առաջ, որից հետո դիմել է բժշկի: Ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերվել է օտար մարմին:

Վիրահատության ժամանակ փամփուշտը հեռացվել է, իսկ հիվանդն արդեն դուրս է գրվել: Թե ինչպես էր այն այնտեղ հայտնվել՝ չի նշվում:

 

Загрузка...