34.000 դոլար՝ 15 րոպեում. Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա

52

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի և մի խումբ ընկերների հետ Լոնդոնի լյուքս դասի բարերից մեկում՝ Scott’s-ում, 34.706 դոլար է ծախսել թանկարժեք գինիների վրա:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նա ընդամենը 15 րոպեում երկու շիշ գինի է պատվիրել: Առաջինը եղել է 18.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Richebourg Grand Cru: Աղբյուրը մանրամասնում է, որ սա աշխարհում ամենաթանկ գինին է, որն արտադրվում է Ֆրանսիայում ու այնքան հազվագյուտ է, որ որևէ ռեստորանում այն գտնելն ու պատվիրել կարողանալն իսկական հաջողություն է համարվում:

Բացի այդ, Ռոնալդուն պատվիրել է 9.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Pomerol’s Petrus գինի:

Հատկանշական է, որ նրանք բարը լքել են առանց երկրորդ շիշն ավարտելու:

Загрузка...