Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց վերադարձի ժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը

26

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8- իր նիստում հավանություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւոր Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում:

Հարցը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար գաբրիել Բալայանը՝ նշելով, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա, այն անձանց  նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում 35 տարին:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափածու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վե¬րա¬դառնում հայրենիք:

Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Загрузка...