ԱՄՆ-ում 11-ամյա աղջնակին մեղադրել են Հելոուինի ժամանակ կոնֆետների մեջ ասեղներ դնելու համար

31

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 11-ամյա աղջկա: Երեխան մեղադրվում է Հելոուինի տոնի ժամանակ բաժանվող կոնֆետների մեջ ասեղներ դնելու համար, հայտնում է Fox8-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ում Հելոուինի տոնի ժամանակ մանկական զվարճանքներից մեկը համարվում է Trick or Treat խաղը, որի ժամանակ հրեշների նման հագնված երեխաները «սպառնում» են հարևաններին, նրանք էլ «ազատվում» են սպառնալիքներից գումար կամ քաղցրավենիք տալով:

Ոստիկանությունը 12-ամյա տղայի՝ ասեղներով վնասվածքների մասին հաղորդագրություն է ստացել: Պարզվել է, որ երեխան կերել է հարևաններից մեկից ստացած կոնֆետը: Նրա մոտ եղել է ևս մի կոնֆետ, որում ասեղներ են հայտնաբերվել: Ավելի ուշ ևս մի նման դեպք է տեղի ունեցել:

Հետաքննությունը «բերել» է 11-ամյա աղջկա մոտ, որը հյուր էր եկել իր բարեկամներին: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նա միտումնավոր ասեղներ է դրել կոնֆետների մեջ՝ «ցավ պատճառելու համար»:

Նրա դեմ գործը փոխանցվել է անչափահասների գործերով դատարանին, երեխան պետք է համալիր հոգեբանական ստուգում անցնի:

Загрузка...