Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

232

Երևանի ավագանու անդամների 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Երևանի ավագանու անդամ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կառավարման մասնագետ Հրաչյա Սարգսյանը։
Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հնարավորինս կրճատումը։ «Թղթաբանությունը շարունակվում է այս ինֆորմացիոն դարաշրջանում։ Սրանից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքացիների ներկայացրած դիմումների ժամանակահատվածը կրճատել։

Առաջին քայլերը միտված են լինելու դրան։ Սա հնարավորություն կտա նաև ժամանակը օգտագործել Երևան քաղաքում գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասաց նորընտիր փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ 2018 թ․-ի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ «Իմ քայլը» դաշինքով։

 

Загрузка...