Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

48

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան (վարորդը՝ Վ. Գ., 1965 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Գ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Загрузка...