«Հրապարակ». Որոշել են կրճատել նախարարությունների թիվը՝ 18-ից մինչեւ 8 կամ 10. Տեղաշարժեր են լինելու ուժային բլոկներում

55

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի եւ ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլեւ նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։

Խոսքը է գնում սոցապ եւ առողջապահության նախարարությունների, սպորտի-երիտասարդության եւ մշակույթի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին։ Լուրջ քննարկման թեմա են նաեւ նախարարների թեկնածությունները։

Տեղաշարժեր են լինելու նաեւ ուժային բլոկներում։ Խոսվում է 18-ից ընդհուպ մինչեւ 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»:

Загрузка...