Սոֆիայում ստորագրվեց Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կրթության եւ գիտության ոլորտներում 2018-2022թթ. ծրագիրը

135

Հոկտեմբերի 23-ին, Բուլղարիայի կրթության եւ գիտության նախարարությունում ստորագրվեց «ՀՀ եւ ԲՀ կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին ծրագիրը»։

ԿԳՆ-ից  հայտնում են, որ երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթուղթը ստորագրեցին ԲՀ կրթության եւ գիտության նախարար Կրասիմիր Վըլչեւը եւ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ի թիվս այլ միջոցառումների՝ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր տարի չորսական կրթաթոշակի փոխադարձ տրամադրում՝ Հայաստանի եւ Բուլղարիայի բուհերում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար, ինչպես նաեւ գիտնականների, դասախոսների եւ մասնագետների փոխանակումներ:

Նախարար Վըլչեւի եւ դեսպան Սարգսյանի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Ծրագրի շրջանակներում եւ, առհասարակ, կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության խթանման, բարձրաստիճան եւ փորձագետների մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաեւ առկա իրավապայմանագրային դաշտի արդիականացման անհրաժեշտությունը:

Загрузка...