911 մլն դոլար. Ինդոնեզիայում գնահատել են ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը (լուսանկարներ)

37

Ինդոնեզիայի իշխանությունները գնահատել են Սուլավեսի կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի պատճառած տնտեսական վնասը, գրում է thejakartapost.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքն առնվազն 911 մլն դոլարի մասին է:

Հայտնի է, որ տարերային աղետների հետևանքով զոհվել է 2.256 մարդ, վիրավորվել՝ 4.612-ը, ևս 223.751-ն անօթևան է մնացել:

Ընդհանուր առմամբ, փլուզվել է 68.451 տուն, 327 երկրպագության վայր, 265 դպրոց, 75 գրասենյակ և 362 խանութ:

«Ենթադրվում է, որ տարերային աղետների պատճառած վնասի չափը կշարունակի ավելանալ, քանի որ տվյալներն անընդհատ թարմացվում են»,-նշել է Աղետների հետևանքների վերացման ազգային կենտրոնի խոսնակը:

Image result for Central Sulawesi quake, tsunami

Загрузка...