Գ. Ծառուկյանը և Ն. Փաշինյանը մասնակցել են աշխարհում ամենախոշոր Մայնինգ ֆերմայի բացմանը

248

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել “Օմնիա Թեք” ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև “BITCOIN” կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ “Օմնիա Թեք” ընկերության պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Միլան Սորմազի և ընկերության ավելի քան 40 երկրներից ժամանած դեսպանների գլխավորությամբ: Դեռ այս տարվա հուլիսին Երևանում կայացած հանդիպմանը ընկերության ղեկավարները նշել էին, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ բիզնեսը տեղափոխել Հայաստան: Մանրամասները՝ տեսանյութում:

Загрузка...