ԱՄՆ-ում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

73

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, գրում է lenta.ru-ն։

Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել մոտ 50 մարդ, միջադեպի հետևանքով տուժել է 5-ը, այդ թվում՝ փոքր երեխա։ Ոստիկանությունից հայտնել են, որ մարմնական վնասվածքներ ստացած անձանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկաների վկայությամբ՝ հրաձգությանը մասնակցել է երկու կամ երեք մարդ, նրանք, ընդհանուր առմամբ, արձակել են մոտ 15 կրակոց։ Նրանց նման պահվածքի պատճառը դեռևս անհայտ է։

Արարողության ժամանակ հարազատները հրաժեշտ էին տալիս տեղի բնակիչներից մեկին, որը մահացել է քաղցկեղից։

Загрузка...