Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա. Սուրեն Պապիկյան

162

Վարչապետի հրամանով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը բնակիչների կողմից մայիս-սեպտեմբեր ամիսներին ստացել է 1500 դիմում, որոնց 30 տոկոսին լուծում է տրվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Դրանից զատ, Պապիկյանը նշեց, որ մի շարք խնդիրներ իր համար բաց են եղել, ուստի այցելել է մարզեր, համայնքներ, շփվել բնակիչների, համայնքապետերի հետ. «Եղել եմ 5 մարզերում, հիմնականում ոչ աշխատանքային օրերն եմ օգտագործել: Շեշտադրումը կատարվել է խոշորացման պրոցեսի, դրա հետ կապված խնդիրների վրա: Եղել եմ Ռուսաստանում, իմ այցը նախաձեռնել էր Ռուսաստանի հայերի միությունը, նվիրված էր Տավուշի սահմանամերձ գնակավայրերի խնդիրներին: Նոյեմբերի 6-8-ին հրավիրված եմ մասնակցելու ԵԽԽՎ 35-րդ գագաթնաժողովին, որտեղ ելույթ կունենամ»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը կարեւորեց նաեւ Տավուշում անցկացված գործարար համաժողովը, որին մասնակցել է 100 գործարար, այդ թվում՝ արտասահմանից. «Հիմնվելու է մարզում նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաեւ տեքստիլ արտադրությունը խթանելուն ուղղված հայտ է ներկայացվել: Մովսես գյուղի 2 բնակիչներ, որոնք ապրում են ՌԴ-ում, խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել՝ դեպի Մովսես տանող ճանապարհահատվածի նորոգման համար: Կառավարությունը չի կարող համաֆինանսավորել այս տարի, բայց ամեն ինչ կանենք, որ այս ծրագիրը կյանքի կոչվի»,- ընդգծեց նա:

Загрузка...