Հնդկաստանը կրճատում է իրանական նավթի ներմուծումը

106

Հնդկական նավթավերամշակման գործարանները մոտակա երկու ամիսների ընթացքում կկրճատեն Իրանից նավթամթերքի գնումը  մոտ երկու անգամ՝ հույս ունենալով ազատվել իրանական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից: Վաշինգթոնը մտադիր է նոյեմբերին պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել, հաղորդում է Reuters-ը:

Սեպտեմբերի ընթացքում իրանական նավթի մատակարարումները Հնդկաստան կկրճատվեն մինչեւ 12 միլիոն բարելից էլ քիչ:

Հնդկաստանը, Չինաստանից հետո Իրանի թիվ 2 նավթի հաճախորդն է, մերժում է ԱՄՆ պատժամիջոցների վերսկսումը, սակայն ԱՄՆ-ի սահմանափակումներից ազատվելու հնարավորությունը պարտադիր է Նյու Դելիի համար` ԱՄՆ ֆինանսական համակարգի վրա ավելի լայն ազդեցության պահպանման համատեքստում:

Հունիսին Հնդկաստանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ նավթավերամշակող գործարանները նոյեմբերից պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման «կտրուկ կրճատմանը»:

 

Загрузка...