Թուրքիան զենք է մատակարարել Ռուսաստանի եւ Սիրիայի հակառակորդներին․

102

Թուրքիան ակտիվացրել է զենքի մատակարարումը Իդլիբում սիրիացի ապստամբներին, որպեսզի օգնի նրանց դիմակայել Ռուսաստանի եւ Իրանի կողմից աջակցություն ստացող սիրիական բանակի կողմից պատրաստվող գրոհին։

Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով զինված ընդդիմության աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Անկարան ռազմական օգնություն է ուղարկել, քանի որ սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական բանակի հարձակումները կանխելու վերաբերյալ։

Ինչպես նշվում է, ապստամբներին տրամադրված զենքերի մեջ խորհրդային «Գռադ» համակարգի համար ռումբեր եւ ռազմամթերք է։ Աղբյուրները նշել են, որ սա կօգնի երաշխավորել, որ պահուստները չեն սպառվի մարտերի ընթացքում։

Загрузка...