Քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո նաև մեկնարկեց «փնովելու» պրիմիտիվ տեխնոլոգիաների արշավը

217

Քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո նաև մեկնարկեց “փնովելու” պրիմիտիվ տեխնոլոգիաների արշավը։ Կարդում եմ և աչքերիս չեմ հավատում)…ախր հազար անգամ ասելեմ. տղերք ջան’ մի քիչ ավելի կրեատիվ եղեք, ավելի հնարամիտ… Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս ահազանգով և եթե “միամիտ” դուրս եկավ որ ահազանգն էլ սուտ է ( իսկ դա անկասկած սադրանք է) ապա ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվեք այսպիսի տեղեկություններ տարածող “քաղաքացիներով”:
Թե չէ, արդեն սա աբսուրդի թատրոնի է վերածվում։
PS.
Բնավ, ոչ մի քաղաքաքան ուժի չեմ մեղադրում, հնարավոր է, որ փորձում են մեզ պարզապես “կռվացնել”: Հենց այդ պատճառով պետք է ուշադիր ուսումնասիրել այդպիսի “մտահոգ քաղաքացիների” ինքնությունը:

 

Загрузка...