«Դիլիջան ազգային պարկում» անտառապահների աշխատավարձը 70-75 հազար դրամից դարձել է 140-145 հազար դրամ. նախարար

125

«Դիլիջան ազգային պարկում» անտառապահների աշխատավարձերը եղել են 70-75 հազար դրամի չափով, այժմ կազմում են մոտ 140-145 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով անտառահատումների դեմ պայքարին, նա նշեց, որ իրենք հստակ տարանջատում են այդ պայքարը եւ անտառամերձ տարածքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալները, որի համար պետությունը սահմանել է յուրաքանչյուր տնտեսության համար 8 քմ փայտանյութ:

«Դա պարբերաբար տրվում է անտառտնտեսություններից եւ ազգային պարկից:

Անտառահատումների դեմ պայքարը մի քանի ուղղություն ունի: նախ տեխնիկական ուղղությունն է՝ ճանապարհների վերահսկողություն, տեսախցիկներ տեղադրում, աշխատավարձերի բարձրացում, եւ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ չլինի անտառհատում: Երկրորդ ուղղությունն այն է, որ այն համայքնների համար, որտեղ անտառհատումները ապրուստի միակ միջոց է դարձել, այդ համայնքներում ստեղծել այլընտրանքային եկամտի աղբյուրներ: Օրինակ վարչապետն ասաց, որ 140 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կտրվեն Հաղարծին գյուղի եւ շրջակայքի բնակիչներին՝ որոշակի եկամտի աղբյուր ստեղծելու համար»,-ընդգծեց Էրիկ Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ հարավում ունեն մեծ ծրագիր՝ 8,2 մլն դրամի չափով, որտեղ մեծամասշտաբ տնտեսական աջակցություն են ցուցաբերում. «Մանսավորապես, Շիկահողի տարածաշրջանի մի քանի գյուղերում բիզնեսի համար գումարներ են տրամադրվում: Տների պատուհաններն են փոխվել, որ ջեռուցման ծախսերը նվազի: Այսինքն այնպես ենք անում, որ անտառ չհատելով ձեւավորենք ավելի շատ եկամուտներ»:

Загрузка...