Ռուս զինվորականները մեկնաբանել են Տու-95-ին ուղեկցած ամերիկյան F-22-ի գործողությունները

163

Ռուս ռազմական օդաչուները հայտնել են, թե Տու-95ՄՍ հրթիռակիրների եւ հականավային Տու-142 օդանավերի պլանային թռիչքն ինչպես է անցել ԱՄՆ ՌՕՈՒ F-22A կործանիչների ուղեկցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տու-95ՄՍ խմբի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մանյագինի եւ նրա տեղակալ, Տու-95ՄՍ երկրորդ հրթիռակրի անձնակազմի հրամանատար, մայոր Ալեքսանդր Յուրասովի խոսքով՝ F-22A-ի օդաչուները որեւէ ագրեսիվ մտադրություն չեն դրսեւորել, միայն 100 մետր հեռավորությամբ իրենց ներկայությունն են նշել:

Նրանց խոսքով՝ ամերիկացիներն ակներեւաբար հաշվի են առել, որ թռիչքն անցկացվել է  չեզոք ջրերի վրա Օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխանությամբ՝ չխախտելով այլ պետությունների սահմանները:

Загрузка...