Հարավային Կորեայի նախկին նախագահի ազատազրկման ժամկետը ավելացրել են՝ հասցնելով 25 տարվա

83

Սեուլի գերագույն դատարանը, քննելով դատախազության վերաքննիչ բողոքը, 1 տարով ավելացրել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի ազատազրկման ժամկետը՝ հասցնելով 25 տարվա, եւ   սահմանելով 20 միլիարդ վոնի չափով (17,8 միլլիոն դոլար) տուգանք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը։

Համաձայն այս տարվա ապրիլին կայացված վճռի՝ նախկին նախագահը դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման եւ 18 միլիարդ վոնի չափով տուգանք էր սահմանվել։ Սակայն դատախազությունը պնդում էր 30 տարվա ազատազրկման եւ 118 միլիարդ վոնի չափով տուգանքի շուրջ։

Պակ Կին Հեն ձերբակալվել է 2017 թվականի ապրիլին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 18 կետով, այդ թվում՝ կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական տեղեկատվության բացահայտման համար։

Загрузка...