Նոր Զելանդիայում ուսուցիչների գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ

109

Նոր Զելանդիայում չորեքշաբթի առավոտյան կրտսեր եւ միջին դպրոցների առնվազն 29 հազար ուսուցիչ 24 տարվա ընթացքում առաջին անգամ գործադուլի է մասնակցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ը:

Հաղրոդվում է, որ գործադուլին մասնակցել են միայն Zealand Educational Institute (NZEI) արհմիության անդամ ուսուցիչները: Նրանց հիմնական պահանջն է բարձրացնել աշխատավարձը եւ կրճատել դասարաններում աշակերտների թիվը:

Ըստ ռադիոկայանի՝ ուսուցիչների գործադուլը երկրի հարյուրավոր դպրոցների փակման եւ 400 հազար աշակերտի դասընթացների հետաձգման է հանգեցրել: Երկրի մայրաքաղաք Վելինգտոնում տեղի ունեցած ակցիայի մասնակիցները հայտարարել են երկօրյա գործադուլի հավանականության մասին, եթե իրենց պահանջները չքննարկվեն կրթության նախարարության կողմից:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ելույթ է ունեցել մայրաքաղաքում հավաքված բազմության առջեւ՝ հայտարարելով, որ արմատական փոփոխությունները ժամանակ են պահանջում եւ կոչ է արել ուսուցիչներին աշխատել կառավարության հետ:

Загрузка...