Բաքվում այրել են ամերիկյան դոլարները

174

Բաքվում ամերիկյան դոլարներն այրել են որպես Թուրքիային աջակցության նշան:

Ակցիան տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան մոտ, հայտնում է minval.az-ը: Մասնակցել են «Պատերազմի վետերանների Բաքվի խորհրդի» եւ «Օսմանյան վերածննդի ժողովրդական շարժման» ներկայացուցիչները:

Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերով պաստառներ պահած ակցիայի մասնակիցները վանկարկել են ԱՄՆ քաղաքականությունը դատապարտող եւ թուրքական տնտեսությանն աջակցող կարգախոսներ:

Загрузка...