Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. Կա տուժած

99

Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր՝ օգոստոսի 13-ին, գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Загрузка...