Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է

113

Ձախլիկների միջազգային օրը  (International Lefthanders Day) առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին Ձախլիկների բրիտանական ակումբի  (Left-Handers Club) կողմից, որը ստեղծվել է 1990 թվականին:

Ձախլիկների օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են ձախլիկներն աջլիկների աշխարհում, հրավիրել դիզայներների, արտադրողների եւ վաճառողների ուշադրությունը տարբեր իրեր օգտագործելիս ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնելու անհրաժեշտության վրա, ցրել նախապաշարմունքներն ու սնահավատությունը, որոնք դարեր շարունակ տարբեր մշակույթներում ուղեկցում են ձախլիկներին, խրախուսել գիտական հետազոտությունները ձախլիկության երեւույթի ուսումնասիրման ոլորտում:

Սակայն ձախլիկների ակումբի գլխավոր խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի մի շարք դպրոցներում ձախլիկ երեխաներին փորձում են աջ ձեռքով գրել սովորեցնել, ինչը հոգեբանական սթրեսեր է առաջացնում երեխաների մոտ եւ ազդում է նրանց առաջադիմության վրա:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 3-10 տոկոսը ձախլիկներ են:

Загрузка...