Պաշտպանական կողմը բողոքարկել է Մոսկվայում հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերի կալանավորման որոշումը

304

Մոսկվայի բնակարաններից մեկում հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանների պաշտպանական կողմը բողոքարկել է նրանց կալանավորման որոշումը:

Ինչպես նշում է kp.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել աղջիկներից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը:

«Մենք բոլորս էլ բողոք ենք ներկայացրել: Հույս ունենք, որ դրանք կուսումնասիրվեն 2-3 շաբաթվա ընթացքում: Խնդրում ենք դատարանին տնային կալանք սահմանել աղջիկների նկատմամբ»,-ասել է փաստաբանը:

Նշվում է, որ որպես փաստարկ բողոքին կցվել են քույրերից մեկի բարձր առաջադիմության, հարևանների կողմից տրված դրական բնութագրի, ինչպես նաև քույրերի՝ նախաքննությանն աջակցելու փաստերը:

Խաչատուրյաններն այժմ գտնվում են քննչական մեկուսարանի տարբեր խցերում:

«Թիվ 6 քննչական մեկուսարանում պահվում են անչափահասներ, ուստի՝ մեկուսարանը պայմանավորվել է դպրոցի հետ, որ քույրերը կարողանան շարունակել ուսումը՝ թեկուզ բանտի պատերից ներս:

«Մարիան և Անգելինան սեպտեմբերից բանտային դպրոց կհաճախեն ու կկարողանան ավարտել 11-րդ դասարանը, քննությունները հանձնել»,-նշել է աղջիկներին մեկուսարանում այցելած իրավապաշտպան Իվան Մելնիկովը:

Одна из трех сестер - Ангелина Хачатурян. ФОТО Никеричев Андрей / АГН МоскваՆա նաև պատմել է, որ աղջիկները դժգոհում են իրարից անջատ լինելու ու տարբեր խցերում գտնվելու փաստից, քանի որ սովոր են միշտ միասին լինել, ու հիմա իրար կարոտում են:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Картинки по запросу сестер Хачатурян
Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:

Больше всего сестры переживают, что теперь совсем не могут видеться. Фото: Личная страничка героя публикации в соцсети
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:

 

Загрузка...