Ոտնձգություն է կատարվել անչափահասի նկատմամբ. Տեսախցիկը ֆիքսել է (ֆոտո)

188

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Загрузка...