Արցախը վերահսկում է իրավիճակը. քանի՞ կրակոց է արձակել Ադրբեջանը

207

Հայկական դիրքերի ուղղությամբ հնչող կրակոցներն այս շաբաթ էլ չեն լռել։ Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ամփոփ տվյալները։

Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Загрузка...