Կալիֆորնիայում լողավազանով եւ մարզադահլիճով հյուրանոց է բացվել շների համար

112

Նոր հյուրանոցը երկու տեղանոց մահճակալներով համարներ է առաջարկում, որոնցից յուրաքանչյուրում տեսախցիկներ են տեղադրված, որպեսզի շների տերերը կարողանան հետեւել իրենց սիրելի կենդանիներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Մարզադահլիճում մարզված շների մկանային հոգնածությունը վերացնելու համար այստեղ հանգստացնող մերսում եւ ցեխային լոգանքներ են առաջարկում:

Հյուրանոցում հետեւում են կենդանիների մենյուին՝ որպես նախաճաշ փափուկ թխուկներ եւ հունական յոգուրտ, իսկ ընթրիքին՝  տապակած հավ, շոգեխաշած հնդկահավ եւ կարտոֆիլի պյուրե: Բացի այդ, շների համար այստեղ հատուկ դեսերտներ են պատրաստում, օրինակ՝ Cranberry delight:

Հյուրանոցում հնարավոր է նաեւ երեկույթներ կազմակերպել շների համար, այդ թվում նաեւ՝  հարսանիքներ եւ ծննդյան տարեդարձներ: Այստեղ մեկ համարի օրական արժեքը  մոտ 100 դոլար է:

Загрузка...