Շարունակվում է «փնթի» պատվեր կատարողների շքերթը…

337

Մեր որոշ պարբերականններ պարբերաբար ինքնավաճառքի են դիմում ու սա գնալով ոմանց մոտ մի տեսակ «խասյաթ» է դառնում։ Հստակ երևում է, որ դրանցից մի փունջ թիրախավորված գործունեություն է փորձում ծավալաել
հատկապես ու մասնավորապես ԲՀԿ-ի դեմ։
Վերջիններս նախ փորձում էին խաթարել Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միավորման հիմքերը։ Բայց նրանց կողմից իրականացվող հակաքարոզչությունը դարձավ ապարդյուն «ջուր ծեծելու» նման մի բան, և պատվիրատուները որոշեցին այլ տակտիկա մշակել՝ հիմա էլ
հատ առ հատ ԲՀԿ-ական պատգամավորներին քննադատելով։
Ահավասիկ այսօր «Իրատես» թերթի համարում ականատես եղանք ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի մասին բավականին անբարեհունչ նյութին։ Թեև անբարեհունչ բառը մեղմ է ասված այս նյութի պարագայում, քանզի ամենազվվելի ձևորով փորձում են, ինչպես իրենք են ասում «կարկառուն» ԲՀԿ-ականի անվան հետ խաղալ` դրանով իսկ փորձ անելով խաղալ կուսակցության վարկանիշի հետ։
Միայն թե մոռանում են պատվիրատուններն ու այս շքերթին մասնակցողները, որ նրան բերում են փաստեր միայն իրենց ու իրենց պատվիրատուներին հայտնի անգո, երևակայական դեպքերից, ու աբսուրդի հասցնում սին քննադատությունը, երբ փորձում են կասկածի տակ առնել Մելքումյանի մասնագիտական հմտությունները։ Սա արդեն ծիծաղելի է ու հաստատումն է այն բանի, որ Մելքումյանի վերլուծություններն այնքան դիպուկ են ու տեղին, որ դրանից վառվում են շատ շատերը․․․․
Այսօր պատվեր կատարողներին բացահայտելը բոլորովին էլ բարդ խնդիր չէ, ինչպես նաև բարդ չէ կռահել նրանց «դավանաբանական» ուղվածությունը, այնպես որ դադարեցրե՛ք «փնթի» գործով զբաղվել, քանզի ամեն բան առավել քան հստակ է․․․

Загрузка...