Ջրանջատումներ Երեւանում եւ մարզերում

186

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Նուբարշեն վարչական շրջանի` 6, 10, 12, 13, 17 փողոցների եւ Ա թաղամասի  ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով էլ պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Загрузка...