«Էրդողանին դեռ հավատացող կա՞»․ Փայլան

198

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայի ունեցած տնտեսական կորուստների մասին ու շեշտել, որ այդքանից հետո Էրդողանի նախընտրական խոստումներին դժվար է հավատալ։

«16 տարի է՝ երկիրը ղեկավարում է (նկատի ունի նաև վարչապետի պաշտոնում անցկացրած տարիները-tert.am), ընդհանուր գնաճը՝ 11 տոկոս, պետական վարկի տոկոսադրույքը՝ 20 տոկոս, ընթացիկ բյուջեի դեֆիցիտը՝ 55 մլրդ դոլար։ Եվ դեռ ասում է՝ «5 տարի էլ ինձ տաք՝ դրությունն ավելի կլավանա»։ Դեռ հավատացող կա՞», – գրել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ նա նախազգուշացրել է թուրքական իշխանություններին հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին։ Ըստ Փայլանի՝ եթե իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա Թուրքիայում մոտ ապագայում կարող է կրկնվել 1994-ի և 2001-ի տնտեսական ճգնաժամը:

Ըստ հայազգի պատգամավորի՝ անցյալ տարի երկրում գրանցված տնտեսական աճը միայն թվացյալ է և նման է մեքենայի, որը մեծ արագությամբ է սլանում, սակայն իրականում փչացած է:
Загрузка...