29 C
Yerevan
Ստյոպա Սաֆարյան. «Դուք կրկին պարտվեցիք, Կարեն Կարապետյան»

Ստյոպա Սաֆարյան. «Դուք կրկին պարտվեցիք, Կարեն Կարապետյան»

492

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Տարիներով ընդդիմությանը չերկխոսելու ու չբանակցելու մեջ մեղադրող իշխանությունը, ի դեմս նրա՝ Կարեն Կարապետյանը վախենում է գալ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի: Էրեբունու ոստկանական բաժանմունքում Նիկոլի հետ հանդիպելուց հետո դուք հայատարեցիք, թե Նիկոլը սխալ է հասկացել պայմանավորվածությունները: Ըստ այդմ՝ արդարացված էին լրագրողների ներկայությամբ բանավեճ-բանակցություն ունենալու Նիկոլի պահանջները: Հետևաբար, ինչո՞ւ եք խուսափում ձեր ժողովրդի, այդ թվում ձեր կողմնակիցների առջև բաց բանավեճից: Փակ լինի, որպեսզի հետո ձեզ ծառայող լրատվամիջոցներով մի անգամ էլ նեկայացնեիք, թե Նիկոլն ասվածը լավ չի ընկալո՞ւմ… Հիմա արդեն պարզ է եկու կողմերի և ազնվության, և պատրաստակամության, և ընկալելու մակարդակը… Դուք կրկին պարտվեցիք, Կարեն Կարապետյան»:

Загрузка...