Ինչ է նախատեսում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում

247

Վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն  ընդունելուց հետո ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածուներ:

Մասնավորապես  Սահմանադրության 149 հոդվածը սահմանում է.

2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Աղբյուր` Panorama.am

Загрузка...