Արձակուրդ՝ կղզիներում. Քիմ Քարդաշյանը՝ կարմիր բիկինիով

290

Քիմ Քարդաշյանն ապրիլի 5-ին վաճառքի է հանել իր նոր կոսմետիկ արտադրանքը, որը ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ միասին։ Իսկ հիմա հեռուստաաստղը, պարզվում է, մեկնել է հանգստանալու Ատլանտյան օվկիանոսում գտնվող Թերքս ու Կայկոս կղզիներում (մարջանյան կղզիներ` Բահամյան կղզիների մոտ):

իր Instagram-ի story-ում Քիմը հրապարակել է լուսանկար, որտեղ հայուհին պատկերված է կարմիր բիկինիով։

Ի դեպ, Քիմը գլամուրից չի հրաժարվում անգամ լողափին։ Դե, ինչպե՞ս կարելի է չներկել եղունգները, երբ արևայրուք ես ընդունում լողափին պառկած։

«Իմ ամբողջ օրվա աշխատասենյակը»,- մակագրել է լուսանկարը Քիմը։

Ի դեպ, Քիմը հանգստանալու է մեկնել ոչ մենակ: Նրան ընկերակցում է քույրը՝ Քորթնին, իր բոյֆրենդի՝ Յունես Բենջիմի հետ։

 

Загрузка...