Կենդանակերպի նշանների 4 ամենաքնքուշ տղամարդիկ

313

4-րդ տեղում՝ Կշեռք նշանի տակ ծնված տղամարդիկ են: Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչները՝ ընտանիքի հրաշալի տղամարդ են: Նրանց համար ընտանիքը՝ հոգատարության, սիրո և հոգևոր ջերմության քվինտեսենսն է: Այդ պատճառով նրանք պատրաստ են շատ բաների գնալ, որպեսզի սիրելի կնոջ համար իրոք լավ և հարմարավետ լինի իրենց ընտանեկան բնում: Կշեռքները՝ շատ կրքոտ են, սակայն նրանց կիրքը փափուկ է, նուրբ և ռոմանտիկ: Նրանք, որպես հարաբերություններում և ոչ միայն, ներդաշնակության իսկական որոնողներ՝ ուրախ են և տալ, և ստանալ, քանի որ իրենք էլ կարիք ունեն իրենց երկրորդ կեսի կողմից զգացմունքային և քնքուշ դրսևորումների:

Տղամարդ-խեցգետինները գրավել են վարկանիշային ցուցակի 3-րդ հորիզոնականը:Նրանք, իրենց քնքշությամբ պատրաստ են պարուրել սիրելիին՝ իրենց ամբողջ ազատ ժամանակ: Աշխատանք, բանակցություններ, կարևոր գործեր՝ խոչընդոտ չեն Խեցգետնի ազնվության և զգացմունքայնության համար: Բավական է նրա մոտ հայտնվի ազատ մի քանի րոպե՝ նա անմիջապես sms կամ ձայնային հաղորդագրություն կուղարկի իր երկրորդ կեսին: Խեցգետինները շատ խորն են սիրահարվում և հավատարիմ են մնում մինչև վերջ: Այս տղամարդիկ պատրաստ են զուգընկերուհուն պարգևել առավելագույն հաճույք: Հարաբերությունը Խեցգետնի հետ՝ միշտ քնքշության հրավառություն է:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Ցուլ-տղամարդիկ: Այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում տալ իրենց քնքշությունը զուգընկերուհուն՝ նվերների, անակնկալների, ուշադրության նշանների, հաճելի հանդիպումների, ինտիմ մտերմության մեջ քնքշանքների և այլ ուշադրության դրսևորումների տեսքով: Նրանք իրենք են գեներացնում այդ էներգիան, որով պատրաստ են կիսել սիրելիի հետ: Բայց նրանք այնքան ներդաշնակ են, որ սիրում են ոչ միայն ջերմություն տալ, այլ որպես պատասխան նաև ստանալ այն: Այս տղամարդիկ ունակ են անկեղծ զգացմունքների:

Այսօրվա դրությամբ ամենաքնքուշ տղամարդ՝ արժանի կերպով կարելի է համարել Ձկներին: Հենց նրանք են արժան կրել զուգընկերոջ հանդեպ քնքշության ամենաառատաձեռն տիտղոսը: Այս տղամարդիկ իրենց բնույթով շատ քնքուշ և զգացմունքային են: Նրանք  կնոջ համար հոգ են տանում այնպես, ինչպես նուրբ ծաղկի և երբեք չեն դավաճանի սիրելիին: Այս ջրային նշանի ներկայացուցիչները շատ նրբանկատ են՝ սիրում են նուրբ հպումներ, համբույրներ, գրկախառնություններ, սեքս: Ինտիմ հարաբերություններում գերադասսում են փափկությունն ու սահունությունը, պատրաստ են շատ բան տալ, չնայած իրենք էլ ջերմության կարիք ունեն:

Загрузка...