Զիդան․ Ռոնալդուին երբեմն հանգիստ է հարկավոր

270

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ 33-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ունի հանգստի կարիք։

«Ցանկանում ենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն իր մարզավիճակի գագաթնակետին հասնի աստիճանաբար։ Մեզ համար կարեւոր է, որ նա լինի լավ մարզավիճակում։

Ռոնալդուին երբեմն հանգիստ է հարկավոր, իսկ առջեւում աշխարհի առաջնությունն է։ Ֆուտբոլիստներն անգիտակցաբար մտածում են դրա մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 խաղ, դարձել 26 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Загрузка...