Twitter-ի գլխավոր տնօրենն ակնարկել է առաջիկա փոփոխությունների մասին

160

Հնարավոր է՝ առաջիկայում Twitter-ը կայքում փոփոխություններ կատարի: Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին ակնարկել է միկրոբլոգների կայքում առաջիկա փոփոխությունների մասին, հայտնում է Independent-ը:

Նրա խոսքով՝ օգտատերերը եւ գովազդատուները Twitter-ն օգտագործման համար չափից ավելի բարդ են համարոմ: Դորսին նշել է, որ ցանկանում է Twitter-ը պարզեցնել եւ օգտատերերին առավել անհատականացված փորձ տալ: Նա հավելել է, որ կայքը շատ ծանր է համարում: Դորսին ասել է, որ Twitter-ը հիմա կենտրոնացած է տեսանյութերի վրա: «Մենք խցանվել ենք տպագրության վրա: Տեքստի ուժը ցնցող է, սակայն որոշ իրավիճակներում դուք ցանկանում եք պատկեր կամ տեսանյութ տեսնել եւ [ինչ-որ] ավելի գրավիչ բան»,- ասել է նա:

Դորսին նաեւ հույս ունի տեսակոնտենտն օգտագործել եկամուտ ստանալու համար: «Տեսանյութը մեր ամենաարագ աճող կոնտենտն է»,- ասել է նա:

Загрузка...