Կլոպ. Եթե ասեմ այն ամենը, ինչ մտածում եմ, կստանամ ֆուտբոլի պատմության ամենամեծ տուգանքը

366

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է մնացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղը (2:2) սպասարկած Ջոնաթան Մոսի աշխատանքից:

«Առաջին խաղակեսում եղան մի շարք կոշտ բախումներ, սակայն շատ դրվագներում մրցավարը լռում էր: Իսկ հետո թեթեւ հպումը վճռում է խաղի ելքը:

Դա 11 մետրանոց չէր, այլ պարզապես սովորական դրվագ: Ես զայրացած եմ, սակայն ի՞նչ կարող եմ փոխել: Ի՞նչ պետք է անեմ, ինչ-որ բա՞ն ասեմ վերնագրերի համար, իսկ հետո տուգանվեմ ու որակազրկվե՞մ:

Եթե ես ասեի այն ամենը, ինչ մտածում եմ, ապա կստանայի ֆուտբոլի պատմության ամենամեծ տուգանքը: Անիմաստ է անել դա»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում դաշտի տերերի դարպասին նշանակվել էր 11 մետրանոց 2 հարված, իսկ «Տոտենհեմը» պարտությունից խուսափել էր ավելացված ժամանակի չորրորդ րոպեին:

Загрузка...