Մաքսիմ Մանուկյան․ Ինքս եմ ցանկացել մասնակցել Հայաստանի առաջնությանը

236

Աշխարհի գործող չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Հայաստանի առաջնությունց հետո լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է իր մարզավիճակի և հետագա անելիքների մասին։ «Մարզավիճակս շատ լավ է, նորմալ պատրաստվում եմ հետագա մրցումներին։ Հայաստանի առաջնությանը մասնակցել եմ իմ կամքով: Մարզավիճակ ձեռք բերելու համար պետք է մեկնեի արտերկրիի մրցաշարերին, բայց նախընտրեցի հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Ամեն ինչ նորմալ էր, չնայած՝ կարող էր ավելի լավ լինել։ Ամեն ինչ տանում է նրան, որպեսզի լավ հանդես գամ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում:

87 կգ քաշային կարգն ինձ համար նորություն չէ, ես նախկինում հանդես եմ եկել 85 կգ քաշային կարգում։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, երևի, կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում, բայց արդեն 2019 թվականից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում, որպեսզի Օլիմպիական խաղերին մոտ այդ քաշում մասնակցեմ»,- Մանկուկյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Загрузка...