Ճապոնիայի 3 մլն բնակիչ հիվանդացել է գրիպով

229

Ճապոնիայում արձանագրվել է գրիպի համաճարակ, վտանգավոր վիրուսով հիվանդացել է մոտ 3 մլն մարդ։ Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության հարցերով նախարարությունը հայտնել է, որ բժիշկների հսկողության տակ է գտնվում պետության 2.83 մլն քաղաքացի։

Մի քանի օրում գրիպով հիվանդների թիվն ավելացել է 1 միլիոնով։ Նշվում է, որ 1 բժշկին բաժին է ընկնում 52 հիվանդ։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել հարավարևմտյան Կյուսյու կղզում։ Այնտեղ յուրաքանչյուր բժիշկ հսկում է միանգամից 80 հիվանդի։

Հունվարի կեսերին Ճապոնիայի տարածքի մեծ մասում հաստատվել է տարվա այս ժամանակահատվածի համար ցուրտ եղանակ։ Օդը դարձել է չոր, ինչը խորացրել է գրիպի տարածումը։

Загрузка...